Քաղաքական

07.03.2022 19:03


Թուրքիայից վտանգ կա՞, թե՞ չկա. իշխող ուժը չի կողմնորոշվում (տեսանյութ)

Թուրքիայից վտանգ կա՞, թե՞ չկա. իշխող ուժը չի կողմնորոշվում (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ բրիֆինգի ժամանակ ասաց, որ Թուրքիայից վտանգ կա, բայց քիչ իրատեսական է: Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ի անդամ հարևանից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրիի ռուսական ռազմաբազայի առումով: Նման հարց ուղղվեց ԱԺ ժեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցությանը: ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով հարցին, ասաց.

«Հիպոթետիկ և տեսական վտանգներ, բնականաբար, միշտ կան։ Ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպս, այս պահին։ Հիպոթետիկ նման սցենար հնարավոր է, այս պահին քիչ հնարավոր է»:

Հիշեցնենք, որ 2020 թվականին, 44 օրյա պատերազմից օրեր առաջ նույնաբովանդակ հարցի պատասխանելիս այն ժամանակ ՔՊ ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ պատերազմի դեպքում Թուրքիան չի ներգրավվի: Նշենք նաև, որ հենց նրանց քաղաքական առաջնորդն է պատերազմի հենց սկզբում խոստովանել, որ Ադրբեջանը կռվում է Թուրքիայի օգնությամբ:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը