Քաղաքական

25.07.2011 12:12


Գագիկ Մինասյանը Սմբատ Այվազյանի հետ համակարծիք չէ

Գագիկ Մինասյանը Սմբատ Այվազյանի հետ համակարծիք չէ

Մի քանի օր առաջ հրավիրված ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սմբատ Այվազյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանն իր թիմին հոգեբանորեն պատրաստում է արտահերթ ընտրությունների, քանի որ ՀԱԿ–ի օրակարգային միակ պահանջն արտահերթ նախագահակա՛ն ընտրություններն են։

Ի պատասխան՝ իշխանության աշխատանքային խմբում ընդգրկված ՀՀԿ–ական Գագիկ Մինասյանը «7օր»–ին ասել է, որ իրականում այդպես չէ։

–Մենք բաց ենք ցանկացա՛ծ քննարկման, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների հարցի հետ կապված,–նշել է Գ. Մինասյանը,–սակայն քանի որ մենք համոզված ենք, որ մեր դիրքերը չափազանց ամուր են, պատրաստ ենք քննարկելու բոլոր փաստարկները և փորձել համոզելու դիմացիններին, որ իրենց փաստարկները՝ արտահերթ ընտրությունների հետ կապված, չունեն բավարար հիմնավորվածություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը