Լրահոս

07.03.2022 13:41


Այսօր ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Երևան 36 թռիչք է իրականացվելու, վաղվանից թռիչքների թիվը կտրուկ կնվազի

Այսօր ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Երևան 36 թռիչք է իրականացվելու, վաղվանից թռիչքների թիվը կտրուկ կնվազի

Այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան 36 թռիչք է նախատեսված: Այդ մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից։

Օրվա ընթացքում 24 չվերթ իրականացվելու է Մոսկվայից է, 3-ը՝ Սոչիից, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 3-ը՝ Միներալնիե Վոդիից, 1-ը՝ Վոլգոգրադից, 1-ը՝ Կազանից, 1-ը՝ Մախաչկալայից։

Վաղը, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանակացույցի, նախատեսված է 11 չվերթ․ 4-ը՝ Մոսկվայից, 3-ը՝ Սանկտ Պետերբուրգից, 1-ական չվերթ Ուֆայից և Սամարայից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ավիաիշխանությունները ավիափոխադրողներին խնդրել են մարտի 6–ից դադարեցնել թռիչքները արտերկիր, իսկ մարտի 8-ից փակել նաև միջազգային չվերթերը Ռուսաստանի ուղղությամբ:

Պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են ինքնաթիռներին, որոնք գրանցված են օտարերկրյա ռեեստրներում` արտասահմանյան կազմակերպության հետ լիզինգային պայմանագրի շրջանակներում։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները տարածվում են նաև նման ինքնաթիռների վրա։

Մարտի 8-ից չվերթները դադարեցնելու մասին հայտարարել էր «Աերոֆլոտը», ավելի վաղ դադարեցնելու մասին հայտարարություններով էին հանդես եկել նաև «Ուրալյան ավիաուղիները», «Սիբիր» ավիաընկերությունը։

Այս խորագրի վերջին նյութերը