Աշխարհ

07.03.2022 12:00


Վրաստանում կորոնավիրուսի 910 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 910 նոր դեպք կա

Մարտի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8 081 մարդ, մահացել է 32 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 626 282, այստեղից ապաքինվել է 1 562 614 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 398:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 685 փորձարկում, այդ թվում 4 449-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 236-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 13.61% է, վերջին 14 օրվանը՝ 20.44%, վերջին 7 օրվանը՝ 17.28%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 826 144 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 92 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը