Ստեփան Սաֆարյան. «Չեմ տեսնում, որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների»
Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը հայտարարել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կամաց–կամաց իր թիմին պատրաստում է արտահերթ ընտրությունների։
«7օր»–ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍտեփանՍաֆարյանից հարցրել է՝ քանի որ Սերժ Սարգսյանն իր թիմի հետ չի քննարկում հարցերն ու միանձնյա է որոշում կայացնում, հնարավո՞ր է, որ առանց իր թիմի հետ խորհրդակցելու հայտարարի արտահերթ ընտրությունների մասին։ Մեզ հետ զրույցում նա ասել է, որ ինքն այդպիսի տպավորություն չունի։
–Հատկապես ուզում եմ շեշտել, որ այդ մասին հայտարարել են թե՛ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում, թե՛ նրա թիմակիցներն այստեղ։ Ես չգիտեմ՝ պարոն Այվազյանն ինչից է նման եզրակացության հանգել, բայց, համենայնդեպս, չեմ տեսնում, որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների,–ընդգծել է Ստեփան Սաֆարյանը։
Ստեփան Սաֆարյան. «Չեմ տեսնում, որ իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների»
Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը հայտարարել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կամաց–կամաց իր թիմին պատրաստում է արտահերթ ընտրությունների։
«7օր»–ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից հարցրել է՝ քանի որ Սերժ Սարգսյանն իր թիմի հետ չի քննարկում հարցերն ու միանձնյա է որոշում կայացնում, հնարավո՞ր է, որ առանց իր թիմի հետ խորհրդակցելու հայտարարի արտահերթ ընտրությունների մասին։ Մեզ հետ զրույցում նա ասել է, որ ինքն այդպիսի տպավորություն չունի։

7or.am