Քաղաքական

07.03.2022 11:23


«Գյուղացիների մոտ վախ կա, բայց խուճապ չկա». հակառակորդի կրակոցներից հետո ի՞նչ իրավիճակ է Խրամորթում և Նորշենում

«Գյուղացիների մոտ վախ կա, բայց խուճապ չկա». հակառակորդի կրակոցներից հետո ի՞նչ իրավիճակ է Խրամորթում և Նորշենում

ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, բարձրախոսով հորդորել էին բնակիչներին՝ լքել տարածքը։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 7-ին, Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանն ասաց, որ կրակոցներ հաճախ են հնչում, սակայն բարձրախոսով հորդորներն առաջին անգամ մարտի 4-ին են եղել։

«Եկել էին, մի քանի անգամ օդ կրակել, բարձրախոսը էին դրել են ու ասում՝ լքեք տարածքը, մի աշխատեք։ Հակառակորդի գործողությունները մոտ երկու ժամ տևել են։ Ռուս խաղաղապահներին ենք տեղեկացրել, որից հետո դադարեցրել են իրենց գործողությունները։ Գյուղացիների մոտ խուճապ չկա, ամեն դեպքում վախ կա, պարզապես արդեն սովորել են»,-ասաց նա։

Համայնքի ղեկավարը նշեց, որ մանկապարտեզն ու դպրոցն այս պահին էլ գործում են. «Դպրոցը հակառակորդի դիրքի ուղղությամբ է, մեկ կիլոմետր է հեռավորությունը»։

Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչե նաև Խրամորթ գյուղի ուղղությամբ, կրակոցները լռեցրել են հայ դիրքապահները:

Մեզ հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այսօր իրավիճակը հանգիստ է։

Այս խորագրի վերջին նյութերը