Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi-ն, Porsche-ը տապալել է վճարային տերմինալը և հայտնվել մայթին, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 49/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Էմիլ Թովմասյանի վարած Porsche Cayenne Տ մակնիշի և 60-ամյա Աշոտ Սաֆարյանի վարած Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Porsche-ի վարորդ Է. Թովմասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Սաֆարյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախումից հետո Porsche-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել վճարային համակարգի տերմինալը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։