Աշխարհ

07.03.2022 10:05


Խարկովում ավիահարվածների է ենթարկվել Ադրբեջանի հյուպատոսության շենքը (լուսանկար)

Խարկովում ավիահարվածների է ենթարկվել Ադրբեջանի հյուպատոսության շենքը (լուսանկար)

Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը ենթարկվել է ավիահարվածների։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, գրում է interfax.az կայքը։

«Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ վնասվել է հյուպատոսարանի աշխատակցին պատկանող մեքենան: «Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, այժմ գտնվում են անվտանգ վայրում»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը