Աշխարհ

06.03.2022 12:58


Պուտինը հրամայել է կազմել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը

Պուտինը հրամայել է կազմել Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ կառավարությանը կարգադրել է «կազմել ոչ բարեկամական գորրծողություններ իրականացնող երկրների ցանկը»:

«Կառավարությունը երկու օրում պետք է կազմի Ռուսաստանի Դաշնության, ռուսաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը»,-ասվում է հրամանագրում:

Նշենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ու Պուտըինն անձամբ բազմիցս նշել են, որ Ուկրաինային աջակցող երկրներին ևս իրենք նկատում են և զգուշացրել են այդ երկրներին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը