Ուկրաինան հերթական անգամ դարձավ Արևմուտք–Ռուսաստան հակամարտության հերթական զոհը։ Իր խելքից։ Ավելի ճիշտ՝ դրա բացակայությունից։
Ուկրաինան չսովորեց ո՛չ ուրիշի, ո՛չ սեփական սխալներից։ Չսովորեց քաղաքական ծաղրածու Սահակաշվիլու սխալից, որը հետո ստիպված էր ծամել սեփական փողկապը։
Սահակաշվիլին «запад нам поможет» ծրագրի շրջանակներում փչացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները, սեփական երկրի ներքին փոփոխությունների հարցը կապեց արտաքին կողմնորոշման հետ, Վրաստանը դրեց աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին։ Այդ ամենի հետևանքը եղավ տարածքային ու մարդկային կորուստը։ Հետո Սահակաշվիլին փախավ, իսկ հիմա Վրաստանի բանտում է։
2014–ին Ուկրաինայում որոշեցին Սահակաշվիլի խաղալ։ Այնտեղ էլ մտածեցին, որ «запад нам поможет» ու ․․․ կորցրեցին Ղրիմը։ Դե ֆակտո կորցրեցին նաև Ուկրաինայի արևելյան հատվածների վրա ազդեցությունը։
Ուկրաինայում ազատական ու հակակոռուպցիոն լոզունգներով տեղի ունեցած «մայդանի» արդյունքում իշխանության էին եկել թալանչիները, որոնց 2019–ին փոխարինեցին նորերը՝ քաղաքական մեկ այլ ծաղրածու Զելենսկու գլխավորությամբ։ Արդյունքները տեսնում ենք։
Զելենսկին հիմա «ճաքած» մտնում է եթեր ու բառեր արտաբերում։ Իսկ այդ ընթացքում ավերակների է վերածվում Ուկրաինան։ ՆԱՏՕ–ն Ուկրաինային դրդեց ու այս ընթացքում թռավ՝ հեռակա ողջույններ հղելով հայաստանյան «արևմտամետներին», որոնք թուրքական շահերի սպասարկման շրջանակներում փորձում են ՀՀ քաղաքացիներին համոզել, թե բա ՆԱՏՕ–ական նավերը կբարձրանան հայկական լեռները, միայն թե կռվենք ռուսի դեմ։
Ցավալին այն է, որ ծաղրածուների ակումբի անդամ դարձավ նաև Հայաստանը՝ իր ծաղրածու ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նրա ծաղրածույությունը շատ թանկ նստեց հայ ժողովրդի վրա՝ կորցրեցինք Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր հերոս տղաների․․․
Նիկոլը «запад нам поможет» թեմայով ընկավ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի ջրերն ու կրակը գցեց Հայաստանն ու Արցախը։
Մի խոսքով, Հայաստանը պետք է դուրս գա քաղաքական ծաղրածուների ակումբից՝ գրողի ծոցն ուղարկելով Նիկոլին ու իր ուսապարկերին։
Քաղաքական ծաղրածուների ակումբը

Հայկ Ուսունց