Լրահոս

05.03.2022 22:22


Փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ

Փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները մարտի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս տղամարդու, որոնցից երեքը՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի, մեկը՝ Սարդարապատ գյուղի բնակիչ՝ վերջինիս կողմից շահագործվող տրակտորով: Բաժնում պարզվել է, որ նրանք մարտի 4-ին Մայիսյան գյուղի վարչական տարածքից փորել-հանելու եղանակով փորձել էին գողանալ կղմինդրե խողովակներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը