Որոշ արտասահմանյան հեռուստաալիքներ կդադարեցնեն հեռարձակումը Ռուսաստանում
Ամերիկյան CBS News և ABC News հեռուստաալիքները հայտարարել են Ռուսաստանում հեռարձակման դադարեցման մասին՝ ուրբաթ օրը ՌԴ ԶՈւ գործողությունների մասին ֆեյքերը քրեականացնող օրենքի ընդունման հետ կապված, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԶԼՄ-ները։
Կանադական CBC կորպորացիան ևս միացել է ամերիկյան հեռուստաալիքներին, ինչի մասին հայտնել է տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան CNN հեռուստաալիքի ղեկավարությունը Ռուսաստանում հեռարձակումը դադարեցնելու որոշում է կայացրել:
«CNN-ը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում մինչ մենք գնահատում ենք իրավիճակը և որոշում կկայացնենք հետագա քայլերի մասին»,-ասել է հեռարձակողի ներկայացուցիչը։
ԶԼՄ-ները նշում են, որ CNN-ն այս որոշումը կայացրել է նաև Ռուսաստանում ՌԴ Զինված ուժերի մասին ֆեյքերը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։
Ռուսաստանում իր լրագրողների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին հայտնել է նաև BBC-ն:
Հեռուստաալիքի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին հայտարարել է, որ օրենսդրությունը «կարծես քրեականացնում է անկախ լրագրության գործընթացը»:
««Bloomberg News»-ը ժամանակավորապես կդադարեցնի իր լրագրողների աշխատանքը Ռուսաստանում»,-Պուտինի քայլին ի պատասխան հայտարարել է Նյու Յորքում գործող ընկերությունը: Օրենքի փոփոխությունները, ըստ երևույթին, նախատեսված են յուրաքանչյուր անկախ լրագրողի հանցագործ դարձնելու համար, ասվում է Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլթուեյթի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ դա անհնարին է դարձնում «երկրում նորմալ լրագրությանը նման ցանկացած բան»,-հաղորդում է Deutsche Welle-ն։

Աղբյուրը՝ news.am