Լրահոս

25.07.2011 10:44


Գերմանիան Լիբիայի ապստամբներին 100 մլն եվրո է խոստացել

Գերմանիան Լիբիայի ապստամբներին 100 մլն եվրո է խոստացել

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Գերմանիայի իշխանությունները Լիբիայի ապստամբներին հումանիտար կարիքները հոգալու համար 100 մլն եվրո են խոստացել։

–Քանի որ գնդապետ Քադաֆին պատերազմում է սեփական ժողովրդի դեմ, Լիբիայում վիճակն օրեցօր ավելի է վատանում։ Երկրում  մթերային և դեղորայքային ենթակառուցվածքները պահելու համար միջոցներ չկան, ինչից մարդիկ ավելի ու ավելի են տառապում։ Դրությունը վատ է հիմնականում Լիբիայի արևելքում,–ասված  է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսին հաղորդվում էր այն մասին, որ ՆԱՏՕ–ի ղեկավարությունը հրաժարվել է Լիբիայում ռազմական գործողություններ կատարելու համար Գերմանիայի ռազմատեխնիկական օգնությունից։ Ընդգծենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միակն էր, որ դեմ էր քվեարկել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի՝ Լիբիայի մասին բանաձևին։

Այս խորագրի վերջին նյութերը