Լրահոս

05.03.2022 13:51


Արագածոտնի մարզում բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը

Արագածոտնի մարզում բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։

Այս խորագրի վերջին նյութերը