Արա Զոհրաբյանն ազատ է արձակվել․ նա Փաշինյանի նկարով պաստառներ փակցնելու համար վարչական ձերբակալման էր ենթարկվել
«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն ազատ է արձակվել ոստիկանական բաժանմունքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ստորագրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի պատկերով փոքրիկ պաստառներ էին փակցրել պատին: Ոստիկանությունը պնդել էր, թե քաղաքն աղտոտել են, ու ձերբակալել»,-հայտնեց Բաբայանը։
Ավելի վաղ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը հայտնել էր, որ ոստիկաններն առանց հիմնավորման բերման են ենթարկել շարժման ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանին, Անդրանիկ Մարգարյանին և Հայկ Սահակյանին։
Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր է՝ համահայկական ստորագրահավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։