Երևանում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, այնուհետև՝ էլեկտրասյանը
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վիլեն Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, առաջ ընթացել, ապա բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։