Աշխարհ

04.03.2022 13:04


Բաքվում հինգ մարդ փորձել է ինքնասպանություն գործել աշխատավարձի չվճարման պատճառով

Բաքվում հինգ մարդ փորձել է ինքնասպանություն գործել աշխատավարձի չվճարման պատճառով

Բաքվում հինգ մարդ փորձել են ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, անձինք, որոնց ինքնությունը դեռ պարզված չէ, ցանկացել են ցած նետվել կամրջից։

Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանության փորձ կատարած անձինք ընկերության աշխատակիցներ են և բողոքում են աշխատավարձերը չվճարելու դեմ։

Ոստիկանության աշխատակիցների ջանքերի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվել: Այդ անձանց հետ կանխարգելիչ զրույցից հետո նրանք տեղափոխվել են ոստիկանության համապատասխան բաժին։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում:

Զանգվածային ինքնասպանության այդպիսի փորձը չափազանց խոսուն կերպով վկայում է Ադրբեջանի բնակիչների մեծամասնության իրական սոցիալական վիճակի մասին։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը