Լրահոս

21.04.2009 21:28


Ցորենով բեռնված 5 վագոն դուրս է եկել գծերից

Այսօր Հախպատ–Ալավերդի հատվածում երկաթգծերից դուրս է եկել ցորենով բեռնված 5 վագոն, որը պատկանում է «Մանչո Գրուպին»։ Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ նպատակ ունենալով բացել երկաթգծի ճանապարհը մյուս բեռների համար։ Ըստ մասնագետների՝ լավագույն դեպքում երկաթգծի ճանապարհը բաց կլինի վաղն առավոտյան։

Վերջին մեկ ամսվա ընթացքում՝ սա արդեն վագոնների գծից դուրս գալու երրորդ դեպքն է։

Այս խորագրի վերջին նյութերը