Աշխարհ

04.03.2022 22:25


Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները

Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները

Windows 11-ը սկսել է պահանջել օգտատերերի բանկային քարտերի համարները։ Microsoft-ը հրապարակել է Windows 11-ի նոր թեստային տարբերակը՝ բանկային քարտը համակարգի հետ կապելու հնարավորությամբ։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Microsoft-ի վստահեցմամբ՝ նոր գործառույթն անհրաժեշտ է Microsoft Store-ում կամ Xbox-ի միջոցով ծրագրային ապահովման հարմար գնման, ինչպես նաև բաժանորդագրությունների համար։

Այժմ ծրագրային ապահովման տեղադրման համար օգտատերը կկարողանա Android-ով սքանավորել QR-կոդը էկրանից և հնարավորություն կստանա սինքրոնացնել տվյալներն արդեն առաջին գործարկումից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը