Աշխարհ

04.03.2022 18:13


Հայտնի են լավագույն ֆիլմերը, սերիալներն ու երաժիշտները՝ «NME Awards» մրցանակաբաշխության վարկածով

Հայտնի են լավագույն ֆիլմերը, սերիալներն ու երաժիշտները՝ «NME Awards» մրցանակաբաշխության վարկածով

Իռլանդական «Fontaines D.C.» խումբը հաղթել է «BandLab NME Awards 2022» մրցանակաբաշխության «Աշխարհի լավագույն խումբ» անվանակարգում, հայտնում է NME-ն։

Որպես լավագույն ֆիլմ՝ ընտրվել է «Նախորդ գիշեր Սոհոյում» նախագիծը, իսկ սերիալներում շարքում հաղթանակի է արժանացել «Ինձ լավ եմ զգում» շոուն։ Գլխավոր դերասանուհի է դարձել Ալանա Հաիմը, որը խաղացել է «Մատուտակով պիցցա» ժապավենում։

Նորարարությունների համար մրցանակը բաժին է հասել երգչուհի Հոլզիին։ Լավագույն համաշխարհային կատարող է ճանաչվել Burna Boy-ը։ «Աստվածանման հանճար» հատուկ մրցանակին արժանացել է արտիստ FKA Twigs-ը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը