Ի՞նչ էր բերել նախարար Ավանեսյանը Ազգային ժողով, որ խուսափեց տանել նիստերի դահլիճ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով:Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում և ներս մտավ նիստերի դահլիճ:
Նույնիսկ զգուշացրեցինք, թե գուցե մոռացել է, բայց նա գտավ նպատակահարմար, որ այդտեղ մնա: Հատկանշական է այն, որ, փաստորեն, տիկին նախարարն անգամ չի վստահում իշխանական որևէ պատգամավորի, որոնցից որևէ մեկի աշխատասենյակում կարող էր թողնել պայուսակը:
Ինչևէ, լրագրողներիս մտահոգությունը, թե գուցե «ռո՞ւմբ» կա նախարարի պայուսակում, որ խուսափում է անցկացնել հատուկ սարքի միջով, փարատեցին անվտանգության աշխատակիցները` վստահեցնելով, որ խորհրդարանի շենք մտնելիս Անահիտ Ավանեսյանը պայուսակն անցկացրել է ստուգիչ սարքի միջով: Իսկ թե ինչն էր խանգարում ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ գտնվող սարքով էլ անկացնել «առեղծվածային» պայուսակը, այդպես էլ մնաց անհայտ»:
Ի՞նչ էր բերել նախարար Ավանեսյանը Ազգային ժողով, որ խուսափեց տանել նիստերի դահլիճ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այս շաբաթվա կառավարության հետ հարցուպատասխանը տարօրինակ էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հերթական դյուրագրգիռ վարքագծով: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խուսափեց պայուսակն իր հետ անցկացնել ԱԺ նիստերի դահլիճ` անցնելով հատուկ ստուգվող սարքի միջով: Նա ոչ ավել, ոչ պակաս անձնական պայուսակը թողեց միջանցքում և ներս մտավ նիստերի դահլիճ: