Լրահոս

03.03.2022 13:49


Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ

Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ

Մարտի 3-ի դրությամբ կատարվել 111 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել։

Արձանագրվել է մահվան 2 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը