Լրահոս

03.03.2022 13:40


Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում. նախագահն ընտրվեց միայն ՔՊ-ի ձայների շնորհիվ

Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում. նախագահն ընտրվեց միայն ՔՊ-ի ձայների շնորհիվ

Վահագն Խաչատուրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահի պաշտնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ`0 պատգամավոր:

Երկրորդ փուլով նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր 64 ձայն:

Նշենք, որ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների շնորհիվ, ընդդիմությունը չի մասնակցել նախագահիընտրությանը և չի առաջադրել թեկնածու:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի միակ թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Նշենք, որ իշխող խմբակցությունն այսօր առաջին փուլով չկարողացավ նախագահ ընտրել՝ բավարար ձայներ չունենալու պատճառով:

Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր 81 ձայն, սակայն նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 69 պատգամավոր:

Այս խորագրի վերջին նյութերը