Աշխարհ

03.03.2022 12:43


Մոսկվայում մարտի 3-ից չեղարկվում են QR-կոդերը

Մոսկվայում մարտի 3-ից չեղարկվում են QR-կոդերը

Մոսկվայի իշխանությունները չեղարկել են QR-կոդերը, որոնց օգտագործումը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ ժամանցային միջոցառումներ, թատրոններ, թանգարաններ այցելելու համար: Այդ մասին իր բլոգում հաղորդել է մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Համաճարակաբանական իրադրությունը Մոսկվայում աստիճանաբար կարգավորվում է: Օմիկրոնով հիվանդացության և հոսպիտալացումների նոր դեպքերի քանակությունը շարունակում է նվազել: Դա մեզ թույլ է տալիս չեղարկել գործող սահմանափակումների զգալի մասը: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել, որոնց համապատասխան հինգշաբթի օրվանից՝ 2022 թվականի մարտի 3-ից, Մոսկվայում դադարեցվում է QR-կոդերի օգտագործումը»,-գրել է նա:

Մոսկվայում մարտի 3-ից նաև չեղարկվում են հասարակական սննդի օբյեկտներ, թատրոններ, թանգարաններ, ինչպես նաև համերգներ, ժամանցային, մշակութային վայրեր, հանդիսախաղեր, սպորտային միջոցառումներ այցելելու սահմանափակումները:

Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայում 60-ից բարձր տարիք բնակիչների և խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց համար տնային ռեժիմը մարտի 3-ից պարտադիրի փոխարեն դառնում է հանձնարարական: «Առաջիկա օրերին լրիվ ծավալով կվերսկսվի խմբակների և «Մոսկովյան երկարակեցություն» ծրագրի սեկցիաների աշխատանքը»,-գրել է քաղաքագլուխը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը