Լրահոս

03.03.2022 20:17


Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներում շչակ է գործարկվելու

Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներում շչակ է գործարկվելու

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Օշական համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեվազ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը » թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ:

Այս խորագրի վերջին նյութերը