Գործադիրը մեկ անձից հրատապ գնում է անում բանակի օրվա համար, որի մասին շատ ավելի վաղ գիտեր
Կառավարության այսօրվա՝ մարտի 3-ի նիստի չզեկուցվող բաժնում ներառվել է Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման շրջանակներում ծառայությունների ձեռք բերմանհարց։
«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով, որ նշված ծառայությունները նախապես չեն ներառվել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ, նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից:
Նախատեսվում է ձեռք բերել.
ա/ Այլ պոլիգրաֆիական աշխատանքի տպագրման ծառայության մասով՝
3մ*6մ չափսի պաստառների տպագրություն և տեղադրում Երևան քաղաքում, քանակը՝ 20հատ, միավորի գինը՝ 133.0 հազ. դրամ, գումարը՝ 2,660.0 հազ.դրամ, տեղադրման ժամկետը՝ 1 ամիս,
3մ*6մ չափսի պաստառների տպագրություն և տեղադրում ՀՀ մարզերում և մայրուղիներում, քանակը՝ 100հատ, միավորի գինը՝ 117.0 հազ. դրամ, գումարը՝ 11,700.0 հազ.դրամ, տեղադրման ժամկետը՝ 1 ամիս,
Հաշվի առնելով, որ նշված ծառայությունը արդեն իսկ մատուցվել է, կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ առաջարկվում է նախագծով սահմանել հետադարձ ուժ :
Պայմանագիրը կնքվելու է «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի հետ
բ/ Միջոցառումների հետ կապված ծառայությունների մասով՝
Երևան քաղաքի «ԴՎԻՆ» համալիրի մեծ դահլիճում հյուրասիրության կազմակերպում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազ. դրամ :
Հաշվի առնելով, որ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում, ծառայության գնման գործընթացը բնականոն կազմակերպելու, այն է՝ հետադարձ ուժ չսահմանելու նպատակով առաջարկվում է այս կետը ևս ներառել որոշման նախագծում :
Ակնկալվող արդյունքը
Տոնական միջոցառման անխափան անցկացում:
Ֆինասավորման աղբյուրը
ՀՀ ՊՆ համակարգի 2022թ. տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածի ՛՛Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՛՛/Ամանորին նվիրված միջոցառումներ/ տողից 18.000,0 հազ. դրամ և ՛՛Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՛՛/Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ/ տողից 10.322,1 հազ, դրամ ծախսերի կրճատման հաշվին:
Միջոցառումը անմիջական կապ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26թթ. գործունեության միջոցառումների ծրագրի» 1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ կետի դրույթների պահանջները, այն է՝ 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթաց, բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, որի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը»:
Ուշագրավն այն է, որ մեկ անձից գնումը հիմնավորվում է ժամկետի սղությամբ, այնինչ այս մասին հայտնի էր դեռ ամիսներ առաջ, էլ չասենք, որ բանակի տոնը շարժական չէ։
Գործադիրը մեկ անձից հրատապ գնում է անում բանակի օրվա համար, որի մասին շատ ավելի վաղ գիտեր
Կառավարության այսօրվա՝ մարտի 3-ի նիստի չզեկուցվող բաժնում ներառվել է Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման շրջանակներում ծառայությունների ձեռք բերմանհարց։
«Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով, որ նշված ծառայությունները նախապես չեն ներառվել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ, նկատի ունենալով ժամկետների սղությունը, ինչպես նաև ծառայությունների մատուցման հնարավոր խափանումներից խուսափելու անհրաժեշտությունը, նախատեսվում է գնման գործընթացն իրականացնել մեկ անձից:
Նախատեսվում է ձեռք բերել.
ա/ Այլ պոլիգրաֆիական աշխատանքի տպագրման ծառայության մասով՝
Պայմանագիրը կնքվելու է «Իմիջ Մ.Գ.» ՍՊԸ-ի հետ
բ/ Միջոցառումների հետ կապված ծառայությունների մասով՝
Երևան քաղաքի «ԴՎԻՆ» համալիրի մեծ դահլիճում հյուրասիրության կազմակերպում, մասնակիցների թիվը՝ 800 մարդ, 1 մարդու հաշվարկով ծախսը՝ 16653 դրամ, ընդհանուր ծախսը՝ 13,322.1 հազ. դրամ :
Հաշվի առնելով, որ, համաճարակային իրավիճակով պայմանավորված, միջոցառումը չեղարկվել է, սակայն հետագայում դրա կազմակերպման վերաբերյալ կայացվել է որոշում, ծառայության գնման գործընթացը բնականոն կազմակերպելու, այն է՝ հետադարձ ուժ չսահմանելու նպատակով առաջարկվում է այս կետը ևս ներառել որոշման նախագծում :
Ակնկալվող արդյունքը
Տոնական միջոցառման անխափան անցկացում:
Ֆինասավորման աղբյուրը
ՀՀ ՊՆ համակարգի 2022թ. տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածի ՛՛Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՛՛/Ամանորին նվիրված միջոցառումներ/ տողից 18.000,0 հազ. դրամ և ՛՛Մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ՛՛/Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ/ տողից 10.322,1 հազ, դրամ ծախսերի կրճատման հաշվին:
Միջոցառումը անմիջական կապ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26թթ. գործունեության միջոցառումների ծրագրի» 1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ կետի դրույթների պահանջները, այն է՝ 44-օրյա պատերազմից հետո Զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթաց, բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, որի նպատակն է լինելու զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, ամրապնդել հոգեբանական կայունությունը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը»:
Ուշագրավն այն է, որ մեկ անձից գնումը հիմնավորվում է ժամկետի սղությամբ, այնինչ այս մասին հայտնի էր դեռ ամիսներ առաջ, էլ չասենք, որ բանակի տոնը շարժական չէ։
Աղբյուրը՝ yerevan.today