Լրահոս

03.03.2022 10:37


Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Mercedes -ում հրդեհ է բռնկվել և հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը