Լրահոս

03.03.2022 10:30


Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են երրորդ երեխային (տեսանյութ)

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են երրորդ երեխային (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը սպասում են իրենց երրորդ երեխային։

Սիրուշոն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով հայտնել է ուրախալի լուրը։

Երգչուհին տեսանյութը նկարել է իր «Ես ու դու» երգի ներքո, որը նվիրել է ամուսնուն՝ Լևոնին։ Այն ներկայացնում է զույգի սիրո պատմությունը։ Սիրուշոն և Լևոնը 2 որդի ունեն՝ 7–ամյա Ռոբերտը և 5–ամյա Միքայելը։

Զույգն ամուսնացած է արդեն 10 տարի, սակայն միասին է 21 տարի։

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը