Աշխարհ

03.03.2022 10:15


«Մենք որոշեցինք ամուսնանալ». Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է՝ ինչպես են նշելու իրեն և Տիգրան Քեոսայանին ուղղված պատժամիջոցները

«Մենք որոշեցինք ամուսնանալ». Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է՝ ինչպես են նշելու իրեն և Տիգրան Քեոսայանին ուղղված պատժամիջոցները

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, որոնք հայտնվել են Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, որոշել են այդ լուրից տոն ստեղծել:

«Մենք Տիգրանի հետ մտածել ենք, թե ինչպես պետք է նշել երկուսիս ուղղված պատժամիջոցները։ Մենք որոշեցինք ամուսնանալ»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Զույգի երկրպագուները ոգևորությամբ են արձագանքել այդ նորությանը։ Նրանք շնորհավորում են Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին գալիք իրադարձության կապակցությամբ։

Լրագրողն ու ռեժիսորը քաղաքացիական ամուսնությամբ ապրում են 2013 թվականից։ Հանուն սիրելիի՝ ռեժիսորը թողել է իր առաջին կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային, որի հետ նա ապրել է 21 տարի։ Ռեժիսոր առաջինն է լրագրողուհուն գրել ֆեյսբուքյան էջով՝ ռադիոյով նրա մասին լսելուց հետո:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը