Գիտնականները պարզել են Վիլենդորֆյան Վեներայի արձանիկի ծագման գաղտնիքը
Վիլենդորֆյան Վեներայի պալեոլիթյան արձանիկը, որը 30 հազար տարեկան է, Եվրոպայի տարածքում մարդու հնագույն արվեստի առավել հատկանշական նմուշներից է։ 1908թ. հայտնաբերված արձանիկի բարձրությունը 11 սանտիմետր է։ Այն պատրաստված է օոլիթից (քար, որը չկա և երբեք չի եղել ժամանակակից Ավստրիայի տարածքում)։ Բայց գիտնականները հետազոտության նորագույն մեթոդների օգնությամբ կարողացել են պարզել, թե որտեղից է սկիզբ առնում քարե դարի կանացիության էտալոնը, տեղեկացնում է Archeology News Network պորտալը։
Գիտնականները՝ Վիեննայի համալսարանի աշխատակից, անթրոպոլոգ Գերհարդ Վեբերի և երկու երկրաբանների՝ Ալեքսանդր Լյուկենեդերի և Մաթիաս Հարցհաուզերի, ինչպես նաև պատմաբան Վալպուրգա Անթլ-Վայզերի (Վիեննայի բնական պատմության թանգարան) գլխավորությամբ, տոմոգրաֆիական հետազոտության են ենթարկել արձանիկը։ Նրանք նպատակ ունեին ճշտել, թե որտեղից է ծագել օոլիթը, որից պատրաստված էր Վեներան, և, գուցե, պարզել, թե ինչպես է նյութը հայտնվել Վիլենդորֆի տարածքում։
Սովորաբար պալեոլիթյան Վեներաների արձանիկները վարպետները պատրաստում էին փղոսկրից կամ այլ կենդանիների ոսկորներից, քարն այդ նպատակի համար հազվադեպ էր օգտագործվում։ Բայց օոլիթը շատ ավելի շահավետ նյութ էր գեղարվեստական տեսանկյունից։ Տոմոգրաֆիական վերլուծությունը ցույց է տվել, որ այդ նյութը միասեռ չէ, քանի որ տարբեր խտություններ և բաղադրություններ ունի։ Արձանիկի ներսում խեցիների քարացած մի քանի մնացորդներ կային և խոշոր, պինդ մասեր՝ այսպես կոչված լիմոնիտներ։ Իսկ նյութի հիմնական մասը ծակոտկեն է, և այն շատ հեշտ է մշակման ենթարկել։
Քարացած խեցիների ուսումնասիրության շնորհիվ գիտնականներին հաջողվել է պարզել, որ այդ քարը կարող էր գոյանալ միայն հյուսիսային Իտալիայի տարածքում, Յուրայի դարաշրջանում։ Օոլիթի մնացած բոլոր հանքաշերտերը, որոնք հայտնի են Եվրոպայում, գոյացել են շատ ավելի ուշ՝ միոցենի ժամանակ։ Ալպերի հարավային հատվածից հանված նյութը մինչև Դունայ երկար ճանապարհ է անցել։ Հաշվի առնելով այդ ժամանակաշրջանում Եվրոպայի տարածքում միգրացիաների տեմպերը և մարդկանց բնակության հաստատման առանձնահատկությունները՝ մասնագետները ենթադրել են, որ այդ ճամփորդությունը կարող էր ընդգրկել մարդկանց մի քանի սերունդների կյանք։
Բայց կա Վիլենդորֆյան Վեներայի համար օգտագործված նյութի ծագման ևս մեկ տարբերակ։ Օոլիթների հանքաշերտեր կան նաև Ուկրաինայի արևելքում՝արձանիկի հայտնաբերման վայրից ավելի քան 1,5 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Հետաքրքիր է այն փաստը, որ Ռուսաստանի հարավում նույնպես գտնվել են պալեոլիթյան Վեներաների նման արձանիկներ, դրանք տարիքով մի քիչ ավելի փոքր են Ավստրիայում հայտնաբերվածից։ Բացի այդ, գենետիկների հետազոտությունները ցույց են տվել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքում ապրող մարդիկ այդ շրջանում միմյանց հետ կապված են եղել գենետիկորեն։

Աղբյուրը՝ news.am