Եվրախորհրդարանի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Զելենսկուն։
Արևմուտքը ոչ թե Ուկրաինային է աջակցում ու դրա համար ծափահարում, այլ ողջունում է Զելենսկուն այն բանի համար, որ նա պատրաստակամ է սեփական ժողովրդին թնդանոթի միս դարձնել Ռուսաստան–Արևմուտք բախման մեջ։
Արևմուտքն աղմկում է։ Նրան դուր չի գալիս, որ Ուկրաինայում ռմբակոծություններ են տեղի ունենում, մարդիկ են մեռնում, երեխաներ են որբանում։ Բայց նույն այդ Արևմուտքն աղմկոտ լռություն էր պահպանում Արցախյան 44–օրյա պատերազմի օրերին (չհաշված մի քանի հերթապահ հայտարարությունները, ձախողված միջնորդությունները, սոցցանցային հատուկենտ գրառումները և «սկանդինավյան խաղաղապահների» մասին դատարկ խոսակցությունները)։
Եվրախորհրդարանում չծափահարեցին Արցախի ժողովրդին, որը 44 օր դիմադրում էր Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ու իսլամիստ ահաբեկիչների համատեղ հարձակումներին։
Փոքրիկ Արցախի ժողովուրդը կռիվ էր տալիս բարբարոսների դեմ, բայց իրեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր ներկայացնող Արևմուտքը լուռ էր։
Արցախը կռիվ էր տալիս իսլամիստ ահաբեկիչների դեմ։ Այն ահաբեկիչների, որոնց դեմ, իբր, Արևմուտքը պայքարում էր։ Այն ահաբեկիչների, որոնց իրական հովանավորը ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան է։ Այն ահաբեկիչների, որոնց Թուրքիան էր տեղափոխել Արցախ։
Աշխարհը ծպտուն չհանեց Արցախի երեխաների դեմ ֆոսֆորային զենքեր կիրառող ընտանիքապետություն Ադրբեջանի դեմ, բայց կոկորդիլոսի արցունքներ է թափում Ուկրաինայի համար, որին տվել է կրակի բերան, որպեսզի սեփական հարցերը լուծի ՌԴ–ի դեմ պայքարում։
Փոխարենը Արևմուտքը ծափահարում է մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերած Նիկոլ Փաշինյանին, քանզի նաթուրքամետ վեկտոր է ընտրել ու հակառուսական շարժիչ ունի։
Արևմուտքը Նիկոլի բռնապետական քայլերի վրա աչք է փակում, Նիկոլի իշխանությունը համարում է ժողովրդավարական, քանզի Արևմուտքին ձեռնտու է աշխարհաքաղաքական խաղալիք դառնալու պատրաստակամություն հայտնած Նիկոլը։
Արևմուտքից նեղանալ պետք չէ։ Ինքն իր շահն ունի։ Բայց Արևմուտքի երեսպաշտությունն արձանագրել պետք է, որպեսզի հետագայում իրարից չնեղանանք ու իրենք էլ իրենց հերթին չզարմանան, երբ Հայաստաանն ու Արցախը սեփական շահերը պաշտպանեն։
Ինչ վերաբերում է տնաբույծ «արևմտամետներին», որոնք հակառուսական ու փաստացի հակահայկական քարոզ են տանում, ապա դրանք թուրքական 5–րդ շարասյուն են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Արևմուտքի երեսպաշտությունը
Եվրախորհրդարանի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Զելենսկուն։
Արևմուտքը ոչ թե Ուկրաինային է աջակցում ու դրա համար ծափահարում, այլ ողջունում է Զելենսկուն այն բանի համար, որ նա պատրաստակամ է սեփական ժողովրդին թնդանոթի միս դարձնել Ռուսաստան–Արևմուտք բախման մեջ։
Արևմուտքն աղմկում է։ Նրան դուր չի գալիս, որ Ուկրաինայում ռմբակոծություններ են տեղի ունենում, մարդիկ են մեռնում, երեխաներ են որբանում։ Բայց նույն այդ Արևմուտքն աղմկոտ լռություն էր պահպանում Արցախյան 44–օրյա պատերազմի օրերին (չհաշված մի քանի հերթապահ հայտարարությունները, ձախողված միջնորդությունները, սոցցանցային հատուկենտ գրառումները և «սկանդինավյան խաղաղապահների» մասին դատարկ խոսակցությունները)։
Եվրախորհրդարանում չծափահարեցին Արցախի ժողովրդին, որը 44 օր դիմադրում էր Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ու իսլամիստ ահաբեկիչների համատեղ հարձակումներին։
Փոքրիկ Արցախի ժողովուրդը կռիվ էր տալիս բարբարոսների դեմ, բայց իրեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր ներկայացնող Արևմուտքը լուռ էր։
Արցախը կռիվ էր տալիս իսլամիստ ահաբեկիչների դեմ։ Այն ահաբեկիչների, որոնց դեմ, իբր, Արևմուտքը պայքարում էր։ Այն ահաբեկիչների, որոնց իրական հովանավորը ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան է։ Այն ահաբեկիչների, որոնց Թուրքիան էր տեղափոխել Արցախ։
Աշխարհը ծպտուն չհանեց Արցախի երեխաների դեմ ֆոսֆորային զենքեր կիրառող ընտանիքապետություն Ադրբեջանի դեմ, բայց կոկորդիլոսի արցունքներ է թափում Ուկրաինայի համար, որին տվել է կրակի բերան, որպեսզի սեփական հարցերը լուծի ՌԴ–ի դեմ պայքարում։
Փոխարենը Արևմուտքը ծափահարում է մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերած Նիկոլ Փաշինյանին, քանզի նա թուրքամետ վեկտոր է ընտրել ու հակառուսական շարժիչ ունի։
Արևմուտքը Նիկոլի բռնապետական քայլերի վրա աչք է փակում, Նիկոլի իշխանությունը համարում է ժողովրդավարական, քանզի Արևմուտքին ձեռնտու է աշխարհաքաղաքական խաղալիք դառնալու պատրաստակամություն հայտնած Նիկոլը։
Արևմուտքից նեղանալ պետք չէ։ Ինքն իր շահն ունի։ Բայց Արևմուտքի երեսպաշտությունն արձանագրել պետք է, որպեսզի հետագայում իրարից չնեղանանք ու իրենք էլ իրենց հերթին չզարմանան, երբ Հայաստաանն ու Արցախը սեփական շահերը պաշտպանեն։
Ինչ վերաբերում է տնաբույծ «արևմտամետներին», որոնք հակառուսական ու փաստացի հակահայկական քարոզ են տանում, ապա դրանք թուրքական 5–րդ շարասյուն են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Կորյուն Մանուկյան