Աշխարհ

02.03.2022 20:49


Ամռանը Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելը Ռոմայի առաջնային նպատակն է

Ամռանը Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելը Ռոմայի առաջնային նպատակն է

Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» կքննարկի մի շարք ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգումը։

Սակայն, ըստ Calcionews24-ի, Մխիթարյանի պայմանագրի երկարաձգումն առաջնայինն է լինելու հռոմեական ակումբի համար, քանի որ հայ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հունիսին:

Ավելի վաղ, Asromalive-ն, մեջբերելով Gazzetta dello Sport-ին, գրել էր, որ Ժոզե Մոուրինյուն այդ հարցում սկզբունքային է․ մարզիչը ցանկանում է, որ հայ ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը ևս մեկ տարով։ Մանրամասներն՝ այստեղ։

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում է հռոմեական ակումբի մարզաշապիկով: «Ռոմայի» կազմում մինչ այժմ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում և խփել 27 գոլ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը