ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ս. թ. ապրիլի 21-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորությունները:
Տարածաշրջանային այցի շրջանակներում համանախագահները կայցելեն նաև Բաքու եւ Ստեփանակերտ:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն