Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք. ինչ լինում է, ասում են՝ նախկիններ. Փարաքարի բնակիչը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Մանկապարտեզի վարձը 7 հազար դրամ է դարձել. առաջ 5 հազար էինք տալիս. Էլի 7 հազար էր, բայց երկու հազարը հովանավորում էր գյուղապետը, հիմա եկել են նորերը թանկացրել են: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Փարաքար համայնքում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Փարաքար համայնքի բնակիչները, որոնք համաձայն չեն ավագանու ղեկավարի ընտրությունների արդյունքներին, բողոքի ակցիա են անցկացնում Փարաքար համայնքում:
«Բա ասում էիք՝ եկել ենք էժանացնենք, Նիկոլ Փաշինյան, արի հլը նայի, տես ինչ է կատարվում: Ասում են՝ շատ երեխաներ ունեցեք, ես 3 երեխայների հայր եմ, ի՞նչ աշխատավարձ են տալիս: 150 հազար դրամ եմ ստանում, մսական մենակ 21 հազար մանկապարտեզի վարձն է, բա էդ երեխան ուտել է ուզում, շոր է ուզում: Արդեն փոշմանել ենք, որ «Նիկոլ վարչապետ» գոռացինք: Ինչ լինում է, ասում են՝ նախկիններ, նախկիններ»,-ասաց նա:
Նշենք, որ բողոքի ակցիայից հետո նրանք ավտոերթով շարժվել են դեպի մարզպետարան։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 21 հոգանոց ավագանու կազմում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», ՔՊ-ն ունի ընդամենը 2 մանդատ, իսկ իշխանամետ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 9 մանդատ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում 10 ձայնով իր թեկնածու՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն եւ «Դավիթ Մինասյան» դաշինքը) եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Ստեղծվեց մի վիճակ, երբ համայնքն ուներ երկու ղեկավար, երկուսն էլ պնդում էին, որ իրենք են լեգիտիմ ընտրված ղեկավարը։ Դավիթ Մինասյանը, այնուամենայնիվ, հաղթեց պետական մարմինների օգնությամբ։ Նախ ոստիկանությունը «Ապրելու երկիր» կուսակցության ընտրված թեկնածուին թույլ չտվեց մտնել երդմնակալության համար, ապա առաջին ատյանի վարչական դատարանը բավարարեց Դավիթ Մինասյանի դիմումը եւ չեղարկեց համայնքապետի ընտրության արդյունքները։
Դրանից հետո Դավիթ Մինասյան դաշինքը ավագանու նիստ հրավիրեց եւ ՔՊ–ի օգնությամբ 11 ձայնով ընտրեց իր թեկնածուին։
Համայնքի կառավարումը կիսվելու է՝ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ ՔՊ-ի թեկնածուն, Լյուդվիգ Գյուլնազարյանը: