«Եթե Նիկոլը թշնամու համար ճանապարհը բացի, ես իմ աղջիկ երեխեքին ո՞նց թողնեմ այստեղ թուրքի հետ բարեկամություն անեն, բացառվո՛ւմ է»․ Կութի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, որի անմիջապես վերևում, շուրջ 10 ամիս է, տեղակայվել են ադրբեջանցի զինված ծառայողները, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հազվադեպ են կրակում։ Գյուղի բնակիչներից երիտասարդ մի կին՝ Զմրուխտ Գևորգյանը, որն ունի 3 անչափահաս երեխա,168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի անմիջապես վերևում թշնամու տեղակայվելուց հետո իրենց առօրյան փոխվել է, վախով են ապրում, ամեն վայրկյան սպասելով, որ թշնամին կարող է կրակել, իսկ նման դեպքեր բազմաթիվ անգամներ են գրանցվել, ընդհուպ՝ մահվան ելքով։
«Հունվարի 10-15-ին են մի անգամ օդի մեջ կրակել, մեկ էլ երեկ՝ մի 2 անգամ կրակեցին, դա է եղել, ընդհանուր առմամբ խախանդ է։ Խախանդ ասվածն էլ ո՞րն է՝ սարերի ձյունը դեռ չի հալել, ապրիլի սկզբին, մայիսի կեսերին նոր հալում է, մայիսի կեսերից նոր սկսում ենք կարտոշկեն ցանել։ Հիմա չգիտենք, որ ձյունը հալվի՝ ի՞նչ կլինի։ Ճիշտ է, ձյուն է, առավոտներն ադրբեջանցիները լավ չեն երևում, բայց, որ գիշերը լույսերը վառում են, որ ներսուդուրս ենք անում, պարզ երևում են․․․»,-ասաց կութեցի կինը։
Զմրուխտը պատմեց, որ տարիներ առաջ երեխաներն ինքնուրույն էին գնում դպրոց, իսկ այսօր ինքն է տանում, վերադառնում տան գործերն անում ու ժամին նայում, որ չուշանա, երեխաներին ժամանակին դպրոցից տուն բերի․
«Երեխեքս փոքր են, մեկ էլ տեսար՝ թուրքերը կրակում են, մտածում եմ՝ հանկարծ չվախենան։ Առանց այն էլ մի օր եկան տուն՝ շորերը՝ ձյուն, ցեխ, ասացին՝ թուրքերը կրակում էին, վազելով ենք եկել, ես էլ ասացի՝ թուրքերը չեն եղել, որ չվախենան․․․»։
Բացի ադրբեջանցի զինված ծառայողների ներկայությունից, Կութում լուրջ խնդիր է նաև աշխատատեղերի բացակայությունը․
«Ինձ նման 15 երիտասարդ կին կա, որ պարապ նստած են, որ աշխատատեղ բացեն, բոլորս էլ մեծ սիրով կաշխատենք։ Պետք է գործի տեղ բացեն, որ արտագաղթ չլինի, եթե ժողովուրդը դուրս եկավ գյուղից, թուրքերը կգան, ուղիղ ճանապարհով կհասնեն Վարդենիս։ Առանց այն էլ նախորդ տարի աշունը 4 ընտանիք գնացել են գյուղից»։
Զմրուխտին զայրացնում է նաև իշխանությունների անտարբերությունը, եթե 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն այցելում էին գյուղ, հետաքրքրվում գյուղացիների խնդիրներով, այսօր ադրբեջանցի զինված ծառայողների ու իրենց խնդիրների հետ միայնակ են թողել կութեցիներին․
«Իրենցից մարդ չի եկել, մեր Կութի ժողովրդին մոռանում են, բայց գնանք ո՞ւմ խնդրենք, ո՞վ չգիտի, որ գյուղը սահմանամերձ է, ադրբեջանցիներն էլ գյուղի վերևի սարերում նստած են, ժողովրդի խոտհարքները մնացել է նրանց տիրապետության տակ․․․ Իշխանությունները չե՛ն գալիս, չե՛ն գնում, չե՛ն հետաքրքրվում գյուղի վիճակով, միայն գալիս, խոսում-գնում էին, հիմա անգամ չեն էլ գալիս․․․
Էն 80 անասունն էլ, որ անցել էր թուրքերի սահմանը, դեռ փոխհատուցում չեն տվել։ ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նախորդ ամիս եկել էր, անասունների տերերը բողոքում էին, որ, եթե Կառավարությունը փոխհատուցում չտրամադրի, իրենք գյուղից դուրս են գալու, դե, որ իրենք էլ դուրս գան, համարյա 7-8 ընտանիք ենք մնում։ Ստեղծել ենք, մեր տները սարքել ենք, մի հատ ռեմոնտն է պակասում, դա էլ անեինք, որ արդեն մտածեինք երեխեքի ուսումի մասին։ Բայց որ հիմա սենց ա, չգիտենք՝ ինչ անենք․․․ Թող թուրքերը ռադ լինեն գնան, մենք նստենք մեր տները ապրենք»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան է խոստացել, թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերությունները պետք է կարգավորել, կութեցի երիտասարդ կինն այսպես արձագանքեց․
«Ի՞նչ բարեկամություն, եթե Նիկոլը թշնամու համար ճանապարհը բացի, ես իմ աղջիկ երեխեքին ո՞նց թողնեմ այստեղ թուրքի հետ բարեկամություն անեն, չէ՛, բացառվո՛ւմ է։ Ես ինչի՞ թողնեմ իմ երեխեն թուրքի հետ շփվի, Կութում ոչ մեկն էլ համաձայն չէ թշնամու հետ հարաբերությունների հաստատմանը․․․»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանցի զինված ծառայողները խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ են եկել՝ պատճառաբանելով, թե իրենց տարածքներն են, հետևաբար՝ չեն հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։
«Եթե Նիկոլը թշնամու համար ճանապարհը բացի, ես իմ աղջիկ երեխեքին ո՞նց թողնեմ այստեղ թուրքի հետ բարեկամություն անեն, բացառվո՛ւմ է»․ Կութի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, որի անմիջապես վերևում, շուրջ 10 ամիս է, տեղակայվել են ադրբեջանցի զինված ծառայողները, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հազվադեպ են կրակում։ Գյուղի բնակիչներից երիտասարդ մի կին՝ Զմրուխտ Գևորգյանը, որն ունի 3 անչափահաս երեխա, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի անմիջապես վերևում թշնամու տեղակայվելուց հետո իրենց առօրյան փոխվել է, վախով են ապրում, ամեն վայրկյան սպասելով, որ թշնամին կարող է կրակել, իսկ նման դեպքեր բազմաթիվ անգամներ են գրանցվել, ընդհուպ՝ մահվան ելքով։