Քաղաքական

02.03.2022 10:52


Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը․ փաստաբան

Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է․ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը․ փաստաբան

«Հայաստան» դաշինքի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ահազանգում է, որ Մանթաշյանին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, նրա գործով դատավարությունը ձգձգվում է։

«Անցած օրերին այցելել եմ Նարեկ Մանթաշյանին: Շաքարը շարունակում էր մնալ չափազանց բարձր: Դրան էր գումարվել Քովիդը, որը կարող էր լինել մահացու այդ աստիճան բարձր շաքարի պայմաններում:

Խնդիրն այն է, որ ՔԿՀ բուժծառայությունը շարունակում է իր հանցավոր անգործությունը և բոլոր սիմպտոմներով՝ Քովիդին պատշաճ արձագանք չի ապահովում: Ծանր ջանքերի արդյունքով Նարեկ Մանթաշյանին կարողացանք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն ՔԿՀ ծառայությունը այնպիսի խիստ ռեժիմ էր սահմանել (Նարեկ Մանթաշյանին հսկում էին 6 հոգով), որ բուժում կոչվածը վերածվել էր հոգեբանական բռնության: Այս ամենի ֆոնին դատական նիստերը ձգձվում են, վերաքննիչում նիստ չեն նշանակում: Ակնհայտ է, որ սա կոնկրետ քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար կյանքի է կոչվում:

Բարեբախտաբար, այս ամենը Նարեկ Մանթաշյանին չի կոտրում, և նա շարունակում է և՛ իր ընդդիմադիր պայքարը և՛ պայքարը իր առողջության համար»,-գրել է փաստաբանը:

Այս խորագրի վերջին նյութերը