Լրահոս

01.03.2022 12:49


Արարատի մարզում բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավոր

Արարատի մարզում բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավոր

Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արշակ Հովսեփյանի վարած Volkswagen Bora մակնիշի, 36-ամյա Դավիթ Ճիրոյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 62-ամյա Բաբիկ Մանուկյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com, վթարի հետևանքով Բ. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Անահիտ Մանուկյանը, 71-ամյա Թամարա Մանուկյանը, 76-ամյա Հասմիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև վարորդներից Ա. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Սասուն Մկրտչյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։

Վիրավորներին ավտոմեքենաներց դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 23։20-ի սահմաններում Վեդու ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից Բ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Այս խորագրի վերջին նյութերը