Բլինկենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության գործում ցուցաբերած ուժեղ աջակցության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչի մասին հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ Բլինկենը վերահաստատել է իր դատապարտումն Ուկրաինայի վրա Ռուսաստանի կանխամտածված, չհրահարված և չարդարացված հարձակման համար և երախտագիտություն հայտնել այս ճգնաժամին դիմակայելու համար գործընկերների և դաշնակիցների միջև համերաշխության համար:
Բացի այդ, Բլինկենն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի շարունակական կիրառման և այս հարցի վերաբերյալ արտգործնախարար Չավուշօղլուի վերջին մեկնաբանությունների համար։ Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինայի և նրա ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ցուցաբերած ուժեղ աջակցության համար։

Աղբյուրը՝ tert.am