Զովունի գյուղում ГАЗ 24-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում ГАЗ 24 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է 12 փողոցում տեղադրված բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով էլեկտրասյունը վնասել է նաև բնակչի քարե պարիսպը և արտաքին լուսավորման լամպը:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Մինչ դեպքի վայրում փորձում էին տեղազննություն կատարեին ՃՈ ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորներից 66-ամյա Արծրուն Մարտիրոսյանը մահացել է, իսկ 63-ամյա Անդրանիկ Մուշեղյանը հետազոտվում է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: