Լրահոս

28.02.2022 16:13


Լոռու մարզում քոլեջի 16-ամյա սանը Վանաձորում գործող «Մալիբու» շոգեբաղնիքից տեղափոխվել է տուն, տնից՝ հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է

Լոռու մարզում քոլեջի 16-ամյա սանը Վանաձորում գործող «Մալիբու» շոգեբաղնիքից տեղափոխվել է տուն, տնից՝ հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի, գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Աղումյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Արթուր Ա-ն է, ով նույն օրը, ժամը 06։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոում գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա տեղափոխվել է տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։ Երեխան սովորում էր Երևան քաղաքի հայտնի քոլեջներից մեկում, իսկ հայրը Լոռու մարզում ճանաչված գործարար է։

Այս խորագրի վերջին նյութերը