Աշխարհ

28.02.2022 17:46


Մոուրինյոն «Ռոմայի» խաղին հետևել է ակումբային ավտոբուսում

Մոուրինյոն «Ռոմայի» խաղին հետևել է ակումբային ավտոբուսում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սպեցիայի» հետ Իտալիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպմանը հետևել է ակումբային ավտոբուսում։

«Բանտում կար iPad TV»,-Ինստագրամում գրել է Մոուրինյոյի օգնական Նունու Սանտուշը՝ հրապարակելով լուսանկար։

«Ռոման» «Սպեցիային» հաղթել էր 1։0 հաշվով։

Ժոզե Մոուրինյոն և նրա օգնական Նունու Սանտուշը ոչ մարզական վարքի համար որակազրկվել են Իտալիայի առաջնության երկու խաղով։

«Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման (2։2) ավելացված ժամանակում Մոուրինյոն կարմիր քարտ էր ստացել մրցավարությունից դժգոհելու համար։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը