Աշխարհ

28.02.2022 20:40


Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվել են (տեսանյութ)

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվել են (տեսանյութ)

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում նախատեսված Ռուսաստանի հետ բանակցությունների վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա նովստի»-ն:

Նշվում է, որ ընդամենը 2 ուղղաթիռ է եկել, որի մեջ գտնվում են Կիևի ներկայացուցիչները:

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին,նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը:

***

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Այս խորագրի վերջին նյութերը