Աշխարհ

28.02.2022 21:20


Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի ապրիլյան ֆյուչերսների գինն աճուրդների բացումից հետո առաջին րոպեներին աճել է ավելի քան 35 տոկոսով՝ գերազանցելով 1450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE Futures բորսայի տվյալները։

TTF ինդեքսի ֆյուչերսներն աճուրդային նստաշրջանի բացման ժամանակ վաճառվել են 1447.7 դոլարով և մի քանի րոպեում հասել են 1470.7 դոլարի, ինչը 36.4 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա 1078.7 դոլար հաշվարկային գնից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը