Երբ վարչախումբը ուշադրություն է դարձնում այս կամ այն խնդրին, ապա խնդիրը ոչ թե լուծվում է, այլ ավելի բարդանում եւ գրեթե անլուծելի դառնում: Զարմանալի ոչինչ չկա, երբ մարդիկ իրենց տեղում չեն լինում եւ ցանկանում են անել մի գործ, որից գլուխ չեն հանում, ապա հենց այսպես էլ լինում է: Մի կողմ դնենք այն վարկածը, թե իշխանություննները միտումնավոր են ամեն ինչ անում, որ Հայաստանն էլ ավելի վատ վիճակում հայտնվի: Եկեք պատկերացնենք, որ նրանք միտումնավոր չեն վատ գործեր անում, այլ պարզապես այդպես ստացվում է միայն այն պատճառով, որ նրանք իրենց տեղում չեն:
Որքան էլ դուք ցանկանաք կրկեսում առյուծների կամ վագրերի հետ վարժություններ կատարել, միեւնույն է, դուք անհաջողության եք մատնվելու, քանի որ ձեր տեղում չեք: Եթե այս օրինակի դեպքում ամեն ինչ պարզ երեւում է բոլորին, ապա պետության ղեկավարելու դեպքում մի փոքր ավելի բարդ է: Շատ հաճախ մարդիկ երկար ժամանակ չեն կարողանում հավատալ, որ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, էկոնոմիկայի նախարարի պաշտոնները զբաղեցնում են մարդիկ, որոնք պետք է բոլորովին այլ գործով զբաղվեին: Ավելին, նրանք որքան էլ ցանկանան, որքան էլ սիրեն հայրենիքը, միեւնույնն է, ինչ էլ անեն, վատ է ստացվելու:
Հիմա վարչախմբի ուշադրության կենտրոնում հայտնվել է արտագաղթը: Երկար ժամանակ նրանք այնպիսի տեսք էին ընդունել, կարծես անգամ չեն լսել, որ նման խնդիր կա: Հիմա ցույց են տալիս, թե գիտեն, որ նման խնդրի մասին խոսակցություններ կան, բայց փորձում են այնպես ներկայացնել, կարծես մի քանի չարակամներ գույները խտացնում են:
Օրերս այս հարցով խորհրդակցություն էր հրավիրվել, որտեղ ելույթ ունեցավ նաեւ Սերժ Սարգսյանը: Ցավոք, նա ոչ թե խոսել է արտագաղթն առաջացնող խնդիրների եւ դրանց վերացման հնարավորությունների մասին, այլ կշտամբել է վիճակագիրներին, որոնք այնպիսի թվեր են հրապարակում, որոնք որոշ չարակամներ շահարկումների առարկա են դարձնում: Ավելի պարզ ասած, Սերժ Սարգսյանին բոլորովին դուր չի եկել, որ պաշտոնական վիճակագրությունը փաստել է, որ առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանից հեռացել է 45 հազար մարդ:
Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ նա վիճակագիրներին հրահանգել է այսուհետ նման բացթողում չանել, եւ եթե նույնիսկ նման թիվ է ներկայացվում, ապա անպայման պետք է շեշտել, որ նրանք հետագա ամիսներին անպայման ետ են վերադառնալու:
«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեա ֆիքսը»»,-իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը, մեկ անգամ եւս ընդգծելով, թե նման խնդիր չկա:
Ցավով պետք է արձանագրել, որ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնող մարդը կարծում է, թե աշխարհում արտագաղթի մասին տեղեկանում են բացառապես լրատվամիջոցների հրապարակումներից եւ քաղաքական գործիչների հայտարարություններից: Եթե նույնիսկ գրաքննություն սահմանվեր, ապա միեւնույնն է, Ամերիկայում, Ադրբեջանում եւ նույնիսկ Նեպալում շատ հանգիստ կարող են իմանալ, թե որքան մարդ է իրականում բնակվում Հայաստանում: Նույնպես եւ մենք, գիտենք, թե որքան ծանր պատկեր է այս հարցում նաեւ հարեւան Ադրբեջանում, որքան էլ Իլհամ Ալիեւը հակառակը պնդի: Նա ասում է, թե շուտով Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի, բայց դե շատերը գիտեն, որ իրականում մեր հարեւան երկրում բնակվում է 6-6.5 մլն մարդ: Այնպես որ, այս հարցում եւս Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը բավական նման են:
Ցավով պետք է արձանագրենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը սպասում է, թե երբ պետք է մարդահամար լինի, որ պարզի, թե իրականում ինչ աստիճանի է հասել արտագաղթը եւ որքան մարդ է բնակվում Հայաստանում: Մի՞թե համապատասխան մասնագետները նրան չեն հուշել, որ առանց մարդահամարի էլ կարելի է բավական հստակ պատկերացում կազմել բնակչության թվի եւ արտագաղթի մասին: Ամենայն հավանականությամբ, «երկխոսողները» եւս այս մասին ոչինչ չեն ասել, քանի որ իրենց ծրագրերի մեջ դա չի էլ մտնում:
Սերժ Սարգսյանն իր ելույթում շարունակ փորձել է ապացուցել, թե արտագաղթի մասին խոսակցություններն ուռճացված են, սակայն հենց ինքն է ասել է, թե մտահոգիչ են մեկնողների եւ վերադարձողների թվի բացասական հաշվեկշիռը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը կարողանա կերպարանափոխվել եւ երբեմն-երբեմն կանգնել այն ավտոբուսների կողքին, որոնք մեկնում են Ռուսաստանի քաղաքներ, ապա կհասկանա, թե ինչ վիճակ է իրականում Հայաստանում: Եթե նա իրեն թույլ տար շրջել գյուղերով, առանց մարզպետների, նախարարների եւ թիկնապահների օգնության, ապա կտեսներ, թե ինչ պատկեր է իրականում տիրում:
Արտագաղթի խնդիրը Հայաստանում ամենաառաջնայիններից մեկն է եւ խորհրդակցության ժամանակ Սարգսյանը պետք է քննարկեր այն հարցը, թե ինչ պետք է անել, որ մարդիկ դադարեն օտար ափերում բախտ որոնելու տխուր գործընթացը: Փոխարենը նա ամեն ինչ արեց, որ պաշտոնյաներից մեկն ասի, թե արտագաղթ չկա, քանի որ իր հարեւանները տանն են եւ տեղ չեն գնացել: Իսկապես տխուր պատկեր է:
Ահա եւս մեկ պատճառ, ինչը մեզ հուշում է, որ ամեն ինչ պետք է անել, որ թույլ չտանք վերարտադրվել այն իշխանությանը, որը խնդիրները լուծելու փոխարեն այն ծածկում է: Ահա եւս մեկ պատճառ, որ մենք հասկանանք, թե ինչի կարող է հանգեցնել «երկխոսությունը»: Տարօրինակ լռություն է «երկխոսողներին» պատկանող
մամուլում: Նրանք սկսել են չնկատել նույնիսկ արտագաղթը:
Գործընթացները տանում են նրան, որ Հայաստանում արտագաղթի խնդրով էլ լրջորեն պետք է զբաղվի նոր ձեւավորվող քաղաքական ուժը: Հենց այդ ուժն էլ պետք է արմատախիլ անի արտագաղթ առաջացնող պատճառները: Իսկ մարդիկ արտագաղթում են, քանի որ կորցրել են հույսը վաղվա օրվա հանդեպ, քանի որ այստեղ ապագա չեն տեսնում իրենց եւ իրենց երեխաների համար: Չեմ չափազանցնում, մարդիկ արտագաղթում են զզվելով քաղաքական կեղտոտ մթնոլորտից: Արտագաղթում են նրանք, ում հաշվին ցանկացան լցնել երկրի բյուջեն: Արտագաղթում են, քանի որ չեն ցանկանում հայտնվել ճորտի կարգավիճակում եւ դառնալ Սամվել Ալեքսանյանի կամ մեկ այլ օլիգարխի ճորտը:
Տիգրան Սարգսյանի անտրամաբանական որոշումների պատճառով ծանր վիճակում հայտնվեցին միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնց մեծ մասը ստիպված էր արտագաղթել, նրանց հետ նաեւ նրանք, ովքեր աշխատում էին փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների ստեղծած ձեռնարկություններում: Երբ մարդիկ զրկվում են բիզնեսից, աշխատատեղից եւ կորցնում այն գտնելու հնարավորությունը, ապա մտածում են երկիրը լքելու մասին:
Եկեք ուրեմն մտածենք այս ամենի մասին: Մտածենք եւ վերջապես հասկանանք, որ որեւէ մեկը մեր փոխարեն չի փրկելու մեր տունը` մեր երկիրը:
Երբ մարդիկ իրենց տեղում չեն

Վարդան Մխիթարյան