Հերացու անվան պետական բժշկական համալսարանում գործարկվելու է ազդարարման շչակ
Համաձայն Երևանի քաղաքապետի՝ «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի, Քաղպաշտպանության միջազգային օրը՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական տակտիկական հատուկ ուսումնավարժություն:
Ուսումնավարժության փորձի ժամանակ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է ազդարարման շչակ:
Հերացու անվան պետական բժշկական համալսարանում գործարկվելու է ազդարարման շչակ