Լրահոս

28.02.2022 18:40


Գիտնականները հայտնաբերել են երկրաբանական ակտիվության հետքեր Սերեսի խառնարաններից մեկում

Գիտնականները հայտնաբերել են երկրաբանական ակտիվության հետքեր Սերեսի խառնարաններից մեկում

Սերես գաճաճ մոլորակը, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև աստերոիդներից կազմված գոտում, հետաքրքրում է գիտնականներին, քանի որ այն ամենամոտ գտնվողն է իր տեսակում, ինչպես նաև ունի մի շարք առանձնահատկություններ: Հաղորդվում է, որ Ուրավար անունով մեծությամբ երրորդ խառնարանում հայտնաբերվել են օրգանիկայի և աղի հետքեր: Դեռ ավելին, հայտնաբերվել են երիտասարդ երկրաբանական ակտիվության հետքեր: Արդյունքները մանրամասնել է Nature Communications գիտական պարբերականը, գրում է Planet Today-ը:

Ուսումնասիրության հարցում օգնել է Dawn տիեզերական սարքը, որը արձակվել է ՆԱՍԱ-ի կողմից ավելի քան յոթ տարի առաջ: Համարվում է, որ տեսախցիկը ֆիքսել է տեսակները, որոնց տարիքը տարբերվում է մի քանի միլիոնով: Դա կարող է խոսել այն մասին, որ խառնարանները դեռևս ակտիվ են: Հայտնաբերված վկայություններով նաև ենթադրում է, որ գաճաճ մոլորակի մակերևույթի տակ ջուր կա:

Լուսանկարները նաև ցույց են տվել մոլորակի վրա հանքային ձևավորումների և օրգանիկայի նախանշաններ: Գիտնականների խոսքով՝ Սերեսի մակերևույթին աղը կարող էր ձևավորվել ճեղքերի միջով աղաջրի ներթափանցման արդյունքում: Դա նույնպես վկայում է գտածոների տարիքի մասին: Սակայն գիտնականները դեռևս չեն կարող բացատրել օրգանիկ միացությունների հայտնաբերումը: Ավելի վաղ այդպիսի երևույթ չի դիտարկվել գաճաճ մոլորակի վրա, եզրափակել են գիտնականները:

Աղբյուը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը