Դոնբասից Ռուսաստանի հետ սահմանը մեկ օրում ավելի քան հինգ հազար փախստականներ են հատել
Ավելի քան հինգ հազար փախստականներ են մեկ օրում Դոնբասից հատել ՌԴ-ի հետ սահմանային անցակետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունը:
«Անցած օրվա ընթացքում անցակետով սահմանը հատել են ավելի քան հինգ հազար փախստականներ, որոնք տարհանվել են Դոնբասի հանրապետության տարածքից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Իրադրությունը Դոնբասում սրվել Է փետրվարի կեսերից. Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել Է Ռոստովի մարզ քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինա ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին տարհանումը վերաբերում Է կանանց, երեխաներին և տարեց մարդկանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: