Լրահոս

28.02.2022 12:48


Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում, բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes Sprinter-ը, 2 Opel-ները, կան վիրավորներ

Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում, բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes Sprinter-ը, 2 Opel-ները, կան վիրավորներ

Արմավիրի մարզում, փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Մելքոնյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ժ. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկկան կենտրոն, իսկ Հ. Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Նարե Խ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների առջևի անվահեծանները կոտրվել են։

Այս խորագրի վերջին նյութերը