Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը. Իշխան Սաղաթելյան
Այս իշխանությունը աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:
Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ: Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու՛ է։
Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր:
Այս մասին այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գեագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:
Օրվա իշխանությունը անտեսելով՝
- Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,
- Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,
- քաղաքական և տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,
փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:
Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.
-Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որևէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,
-Հայաստանի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,
-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։
Հետևաբար, հայ թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գորընթացը» պետք է կասեցվի։
Ժամանակի մարտահրավերներով պայմանավորված՝ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից ակնկալիքները և սպասելիքները հիրավի շատ են։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ Ժողովի որոշումները անկյունադարձային կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, և թե՛ մեր կառույցի համար։
Սիրելի՛ ընկերներ,
Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփյուռքի և Հայաստանի օրակարգ չունենք։ Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը անբաժան և միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփյուռք է և հակառակը։ Հետևաբար, բոլոր փորձերը՝ ջլատել և պառակտել մեր միասնությունը, դատապարտված են։ Հայաստանն ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ։

- Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,