Զելենսկին և Փաշինյանը բազմաթիվ նմանություններ ունեն։ Ռուս–ուկրաինական հակամարտությունը նմանության նոր պահեր բացահայտեց։
Նշենք դրանցից մի քանիսը։
Ե՛վ Զելենսկին, և՛ Փաշինյանը քաղաքական ծաղրածուներ են։ Իշխանության առաջին դեմք դառնալուց առաջ ունեցել են զրո փորձ պետական կառավարման համակարգում, պատահական մարդիկ են և օգտագործվում են դրսի ուժերի կողմից։
Երկուսն էլ պոպուլիստ են, դատարկախոս։
Փաշինյանն էլ պատերազմ բերեց, Զելենսկին էլ։
Երկուսին էլ Արևմուտքն օգտագործեց և օգտագործում է Ռուսաստանի դեմ։ Երկուսն էլ հաճույքով կատարում են հակառուսական իրենց դերը։ Ճիշտ է, Նիկոլը հիմա Կրեմլի պադվալից դուրս չի գալիս ու դարձել է ռուսալեզ, բայց միևնույն է՝ նրա վեկտորը թուրքական է ու հակառուսական (Խզմալյանն ու հակառուսական «արտաթորանքային»՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը վկա)։
Զելենսկին ու Փաշինյանը բունկերի սիրահար են։ Իրենք սիրում են բոլորին և ուղարկում բոլորին կրակի բերան, բայց հերոսաբար մտնում են բունկեր ու դուրս չեն գալիս՝ մինչև անցնի վտանգը։
Մի ուշագրավ ընդհանրություն էլ կա հայաստանյան և ուկրաինական զարգացումներում։
Երբ ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց ուկրաինական զինվորականներին հեռացնել հանցագործ Զելենսկուն և իրենց ձեռքը վերցնել իշխանությունը, տեղի ունեցավ մի բան, որը «դեժա վյու» էր։ Պուտինի այդ կոչին շատ արագ արձագանքեց Թուրքիան՝ դեմ արտահայտվելով ՌԴ նախագահին։
Եթե հիշում եք, Թուրքիան նույն օպերատիվությամբ ու նույն շեշտադրմամբ դեմ էր արտահայտվում նաև Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած հայ զինվորականների դեպքում։ Ճիշտ է, ինչպես ժամանակը ցույց տվեց՝ ՀՀ ԳՇ–ում բազմաթիվ «թսիկ» գեներալներ կան, բայց տվյալ դեպքում հետաքրքրականն այն է, որ ներքաղաքական հարցերում Էրդողանը պաշտպանում է Զելենսկուն և Փաշինյանին։ Երկուսն էլ նրա հաճախորդներն են։ Երկուսի համար էլ կարևորն իրենց իշխանությունն է՝ հանուն որի նրանք պատրաստ են աճուրդի հանել սեփական երկրի շահերը։
Նիկոլ Փաշինյանն, օրինակ, բավարարում է թուրքական բոլոր նախապայմաններն ու բանակցում նորերը բավարարելու համար։ Էրդողանենք ՀՀ–ում երկրորդ Նիկոլին չեն գտնի (նրանից ավելի թուրքամետ, իհրակե, կան, բայց դրանք չեն կարող իշխանության գալ, իսկ նրանք, ովքեր իշխանության գալու պոտենցիալ ունեն, Նիկոլի հակառակ թևում են), դրա համար էլ պաշտպանում էին ու են։ Զելենսկուն էլ դրսից ինչ ասեն, կանի։ Հաճախորդների բնույթն է այդպիսին։
Էրդողանի հաճախորդները

Հայկ Ուսունց